ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Հայտնի ոճաբան և դիմահարդար Գոհար Ավետիսյանը խոստովանեց, որ բաժանվել է Վահիկ Մարտիրոսյանից։ Նա այս մասին գրել է Instagram–ի իր էջում։
«Ամենատարածված հարցը` դուք բաժանվե՞լ եք։ Այո, ընկերներ։ Ես այլևս ամուսնացած չեմ։ Արդեն երկու ամիս։ Զերծ կմնամ մեկնաբանություններից։ Շնորհակալություն ըմբռնման մասին»,– գրել է նա։
ԶԼՄ-ները տևական ժամանակ գրում էին, որ Ավետիսյանն ամուսնալուծվել է։ Թեև նա չէր մեկնաբանում այդ լուրերը, բայց սոցցանցերից ջնջել էր իր և ամուսնու համատեղ լուսանկարները։
Գոհար Ավետիսյանը Ռուսաստանում ամենահայտնի բյութի բլոգերն է։ Հիմա նա Instagram-ում ավելի քան հինգ միլիոն բաժանորդ ունի, իսկ նրա «Կերպարանափոխություն» նախագիծը քննարկվել է անգամ Daily Mail-ի էջերում։
Գոհարն ինքնուրույն է հասել հաջողության, նա ինքնուս դիմահարդար է: Այս ոլորտում առաջին փորձերն արել է 11-12 տարեկանում: 16 տարեկանում ընդունվել է Ժողտնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետ:
Արդեն առաջին կուրսում Գոհարը սկսել է դիմահարդարել բոլոր ընկերուհիներին և ծանոթներին: Հետաքրքրությունը դարձել է աշխատանք, և նա թողել է ուսումը: 2012թ-ին սկսել է դասախոսել, դիմահարդարման վարպետության դասեր անցկացնել, իսկ հիմա նա Մոսկվայի կենտրոնում սեփական դպրոց և ստուդիա ունի: