Փաշինյանը դժգո՞հ է Օսիպյանից. ո՞վ կփոխարինի նրան

Մամուլը հայտնում է ՀՀ ոստիկանապետի հնարավոր փոփոխության մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. «Ժամանակ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում ՀՀ ոստիկանապետ կնշանակվի Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Արսեն Այվազյանը:

Այվազյանն այդ պաշտոնին է նշանակվել նախորդ տարվա օգոստոսին:

Թերթի տեղեկություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է ոստիկանությունում իրականացվող կառուցվածքային եւ բովանդակային փոփոխությունների ընթացքից: