Սուրգուտ–Մոսկվա ինքնաթիռի ուղևորն առևանգել է օդանավն ու պահանջել է ուղղվել Աֆղանստան

Չվերթի ուղևորներից մեկը զինված է, նա պահանջել է փոխել երթուղին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Սուրգուտ–Մոսկվա ավիաչվերթի ուղևորներից մեկը թռիչքի ժամանակ պահանջել է շրջել օդանավը և մեկնել Աֆղանստան։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ազգային հակաահաբեկչական կոմիտեում «360» հեռուստաալիքին հայտնել են, որ գերատեսչությունը ստուգում է տեղեկությունը։

Սուրգուտ–Մոսկվա ինքնաթիռի ուղևորն առևանգել է օդանավն ու պահանջել է ուղղվել Աֆղանստան

Ինքնաթիռը դուրս է եկել Սուրգուտի օդանավակայանից և ուղղվել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան տեղի ժամանակով ժամը 14:55-ին։ Մեկ ժամ անց նա անհետացել է FlightRadar24 կայքի քարտեզից, ճանապարհի կեսից ինքնաթիռի նշանը կարմրել է, դա նշանակում է, որ օդանավը ամենամեծ բարձրությունն է վերցրել։

FlightRadar24–ի տվյալներով` ինքնաթիռը շրջադարձ է կատարել և ուղղություն բռնել դեպի Խանտի Մանսիյսկ։

Ավելի վաղ Ռեն ՏՎ–ն հայտնել էր, որ չվերթի ուղևորներից մեկը զինված է, նա պահանջել է փոխել երթուղին։

FlightRadar24–ի վերջին տվյալներով`ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Խանտի Մանսիյսկի օդանավակայանում։