ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Հայտնի ֆուտբոլիստ «Արսենալ» անգլիական ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրի Մխիթարյանը ծննդյան օրը նշել է մտերիմ ընկերների և ընտանիքի հետ։
Instagram–ի սթորիզում նա տեսանյութ է հրապարակել, որում երևում է, ինչպես են ֆուտբոլիստին բենգալյան կրակներով տոնական տորթ մատուցում։
«Ծնունդդ շնորհավոր, Միկի։ Այսօր Մխիթարյանը դարձավ 30 տարեկան. հույս ունենք, որ հաջողակ տարի կունենաս։ Անհամբեր սպասում ենք մոտ ժամանակներս խաղադաշտ քո վերադարձին», – գրված է ակումբի Twitter–ի պաշտոնական էջում։
Հենրիխ Մխիթարյանը ծնվել է 1989 թվականի հունվարի 21-ին ֆուտբոլիստի ընտանիքում։ 1990 թվականին ընտանիքը Ֆրանսիա է տեղափոխվել։ Ավելի ուշ Հենրիխը Երևան է վերադարձել, որտեղ լուրջ սկսել է զբաղվել ֆուտբոլով։ 8 անգամ Հայաստանում տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել։ Այժմ Մխիթարյանը հանդես է գալիս «Արսենալի» կազմում։ Իր կարիերայի ընթացքում մի քանի տիտղոսավոր ակումբ է փոխել` «Բորուսիա» (Դորտմունդ) և «Մանչեսթեր Յունայթեդ»։
Վերջերս նա աջ ոտնաթաթի կոտրվածք է ստացել «Տոտենհեմի» հետ Անգլիայի լիգայի գավաթի քառորդ եզրափակչում։ Սակայն նա արդեն լիարժեք մարզվում է և մտադիր է շուտով խաղադաշտ վերադառնալ։