Փաշինյանը պլանավորում է ոչ ֆորմալ հանդիպում ունենալ Ալիևի հետ

Հնարավոր է` Դավոսում կայանա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծրագրում է երեքշաբթի Դավոսում ոչ պաշտոնական հանդիպում ունենալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

«Այո, դա ոչ պաշտոնական հանդիպում է», – ասել է նա` ի պատասխան ՌԻԱ Նովոստիի այն հարցին, թե կկայանա արդյո՞ք հանդիպումը նախագահ Ալիևի հետ։

Բաբայան. «Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից հետո արված հայտարարությունը ողջունելի է»

Ավելի վաղ ասուլի ժամանակ պատասխանելով հարցին, թե երբ կարող է տեղի ունենալ նրա և Ադրբեջանի նախագահի հանդիպումը, Փաշինյանը հայտարարել է`շատ շուտով։

Իր հերթին Իլհամ Ալիևը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում ՌԻԱ Նովոստիին ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների միջև լայնաֆորմատ բանակցություններ առայժմ չեն եղել, սակայն մի քանի անգամ տեղի են ունեցել «օգտակար զրույցներ»։ Նրա խոսքով` ԱՊՀ գագաթնաժողովներում կայացած այդ հանդիպումներն օգտակար են եղել Ղարաբաղի հարցում կողմերի դիրքորոշումը հասկանալու և բանակցություններն ակտիվացնելու համար։ Ալիևը նշել է, որ ղարաբաղյան խնդիրը քննարկելու համար երբեք չի խուսափել հայկական կողմի հետ շփումից։