ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik.AdMe.ru ժամանցային կայքը ներկայացրել է 16 զվարճալի ծաղրանկար, որոնցում ցույց է տրվել, թե ինչից են կազմված տարբեր ազգությունների մարդիկ։
Ցուցակում հայտնվել են հայերը, վրացիները, ռուսները, ֆրանսիացիները, իտալացիները, անգլիացիները, ամերիկացիները, նորվեգացիները, ուկրաինացիները, հոլանդացիները, հնդիկները, բելոռուսները, կուբացիները, գերմանացիները, ճապոնացիները։
Ժամանցային կայքը «բացահայտել» է, թե ինչից են «կազմված» հայերը. լուսանկար
© Photo : Daniil Shubin / AdMe.ru
Ծաղրանկարների հեղինակների կարծիքով` հայերը կազմված են կոնյակից, «մայրիկի տոլմայից» և «հեռվից հայրենիքի նկատմամբ սիրուց»։ Իսկ ահա հարևան վրացիները` հյուրընկալությունից, խինկալիից և «ասսայից» (բացականչություն պարի ժամանակ, հայկական «տաշիի» անալոգը)։