Քարսիթով, թե՞ առանց քարսիթի. նոր օրինագիծը շրջանառության մեջ է

Այն նախատեսում է մինչև 12 տարեկան երեխաներին ավտոմեքենայով տեղափոխել մանկական պահող համակարգերի միջով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Հնարավոր է շուտով Հայաստանում ևս պարտադիր դառնա քարսիթների (ավտոմեքենանորում մանկական պահող համակարգերի) կիրառությունը։

ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել ճանապարհային երթևեկության անվտանգության վերաբերյալ նախագիծ, որով սահմանվում է, որ մինչև 12 տարեկան երեխաներին տեղափոխելիս մանկական պահող համակարգերի, սարքերի (քարսիթ) օգտագործումը պարտադիր է։

Այս մասին տեղեկությունը Ֆեյսբուքի պաշտոնական իր էջում հրապարակել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա նաև հավելել է, որ կառավարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահելու երեխաների առողջությունը։