ԱՊՀ փորձագետները Հայաստանում քննարկում են թվային հեռուստատեսության խնդիրները

Քննարկվելու են ռադիոհաճախականությունների չափորոշիչների վերաբերյալ հարցեր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. 100-ից ավելի առաջատար մասնագետներ Հայաստանում քննարկում են թվային հեռուստատեսության զարգացման խնդիրները։

Այսօր Երևանում մեկնարկել է ռադիոհաճախականության տիրույթի և արբանյակային ուղեծրերի օգտագործումը կարգավորելու հարցերով Կապի տարածաշրջանային համագործակցության կոմիտեի 14-րդ նիստը։

ԵՏՄ մուլտիմեդիոն իրողությունները՝ սխալների և ձեռքբերումների լույսի ներքո

Միջոցառմանը մասնակցում է 100-ից ավելի մասնագետ ԱՊՀ անդամ-պետություններից՝ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Ռուսաստանից, Ուզբեկստանից, Կապի տարածաշրջանային համագործակցությունից, Հեռահաղորդակցության միջազգային միությունից, բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև փորձագետներ, հյուրեր միջազգային այլ կազմակերպություններից:

Նիստի ընթացքում քննարկվելու են ռադիոհաճախականությունների չափորոշիչների վերաբերյալ մի շարք հարցեր:

«Նիստերը լինելու են հիմնականում 4 ուղղություններով՝  թվային հեռուստատեսության զարգացում, ռադիոմոնիթորինգ, ռադիոհաճախականության սպեկտրի կառավարում ու պատրաստություն Եգիպտոսում կայանալիք վերջնական կոնֆերանսին»,- ասել է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Գեղամ Վարդանյանը:

Նիստերը կշարունակվեն մինչև հունվարի 25-ը: