ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Ծրագրավորողները կարդիո-մոնիտորինգի համար նոր և որակյալ համակարգ կառաջարկեն։ Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց Impel ստարտափի գիտական տնօրեն Արամ Բաղիյանը, ալգորիթմի հիմքով բժշկական ծրագրայի փաթեթը նախատեսվում է շուկայում ներկայացնել 2019 թվականի վերջին։
Ընդունող-հաղորդող սարքը կտեղադրվի արտաքինից՝ սրտի շրջանում։ Ստացված կարդիոգրաման այն մշակում և հայտնաբերում է արիթմիկ բախումները՝ ազդարարելով դրանց մասին ռեալ ժամանակում:
Ստացված կարդիոգրաման այն կհամեմատի առողջ սրտի աշխատանքի մասին տվյալների բազայի հետ։ Եթե հայտնաբերվել են շեղումներ, ապա, 98% հավանականությամբ, սրտի հետ կապված խնդիրներ կան։ Այդ շեղումները սարքը շեղումները նշում է ԷԿԳ–ի վրա և համեմատում դրանք արդեն անառողջ սրտի տվյալների հետ` բացահայտելով հնարավոր հիվանդությունները։ Ամենակարևորն այն է, որ այդ ամենն արվում է իրական ժամանակում, առցանց ռեժիմում։ Հիվանդն այդ ընթացքում պարտադիր չէ, որ պառկած լինի հիվանդանոցում ստուգումներ անցնելու համար. նա կարող է լինել տանը, աշխատավայրում կամ տրանսպորտում։
Իսկ եթե տվիչները տեղադրվեն երկու տեղ, օրինակ, սրտի մոտ և դաստակին, ապա հնարավոր կլինի, կրկին իրական ժամանակում չափել ճնշումը և արյան մեջ թթվածնի մակարդակը։
«Ալգորիթմը կազմելու հարցում խորհրդատվություն են տրամադրել փորձառու սրտաբաններ։ Նրանց աջակցմամբ մենք արդեն հավաքել ենք լաբորատոր նախատիպը։ Հիմա մենք ավարտին ենք հասցնում ծրագրային ապահովման մշակումը։ Նման «միջուկով» հնարավոր կլինի և՛ բժշկական տվիչներ, և՛ սրտի համար նախատեսված դեղորայքի կլինիկական փորձարկումների համակարգեր, և բժշկական բուհերի ուսանողների համար ուսումնական ստենդեր արտադրել։ Մեր խնդիրը ցանկացած նման սարքերի համար «ուղեղ» ստեղծելն է։ Մենք արդեն բանակցում ենք գործընկերների հետ։ Մեր սպասումների համաձայն` սարքերի առաջին խմբաքանակը շուկա կմտնի արդեն 2019 թվականի վերջին», – ասաց Բաղիյանը։
Ավելի վաղ ընկերությունը նման ալգորիթմ էր ստեղծել էլեկտրաէնցեֆալոգրամմաները մշակելու համար։ Հայտնաբերելով ուղեղի ոչ ակտիվ կամ վնասված հատվածներ` ալգորիթմը էլեկտրամագնիսական իմպուլսների հրահանգ էր տալիս ուղեղի այդ հատվածներն ակտիվացնելու համար։
Ալգորիթմի հիմքով նոր սարքերը արտերկրում են հավաքվելու։ Սակայն ամենաարժեքավորը նրա մեջ ալգորիթմն է, որը մշակում է ցանկացած տվիչից եկող ազդանշան: Եւ այդ ալգորիթմները ստեղծում են Հայաստանում։