Հայտնի է` որքան գումար են ծախսել ռուս զբոսաշրջիկները Հայաստանում Ամանորին

Ընդհանուր առմամբ հունվարի 1–ից 10–ը ռուսաստանցիները 300 միլիոն դոլար են ծախսել, ինչը 10%–ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Ամանորին Հայաստան եկած ռուսաստանցիներն այստեղ Visa քարտերով 2,8 միլիոն դոլար են ծախսել։

Այս մասին հայտնում է ՌԲԿ–ն` հղում անելով միջազգային վճարման համակարգին։ Ռուսաստանցիների ծախսերը Հայաստանում կազմել են հանրապետությունում տոների ընթացքում արտասահմանցիների ծախսերի 66%։

Նշվում է, որ ընդհանուր առմամբ հունվարի 1–ից 10–ը ռուսաստանցիներն արտասահմանում մոտ 300 միլիոն դոլար են ծախսել, ինչը 10%–ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Ամենաշատ գումարը ռուսաստանցիները ծախսել են Իտալիայում. Ամանորին 2019 թվականին Visa քարտերի տերերը այդ երկրում 29 միլիոն դոլար են ծախսել։ Հետխորհրդային  տարիներին Visa քարտի տերերն ամենաշատ գումարը ծախսել են Բելառուսում` 13 միլիոն դոլար։ Դրանից հետո գալիս է Հայաստանը (2,8 միլիոն դոլար), Տաջիկստանը` 525 հազար դոլար ու Ուզբեկստանը` 1,4 միլիոն դոլար։