ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Ժամը 22:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ:
Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Վարդենյաց լեռնանցքը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար, իսկ մնացածի համար՝ փակ:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 289 բեռնատար: