ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. Կերչի նեղուցի շրջանում այրվող լցանավերի հրդեհման հետևանքով 11 նավաստի մահացել են։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Տանզանիայի դրոշով «Կանդի» ու «Մաեստրո» նավերը այրվել են Կերչիի նեղուցում երկուշաբթի երեկոյան։ Ընդհանուր առմամբ նավերի վրա 31 մարդ է եղել։
Նախնական տվյալներով` հեղուկ գազով բեռնված նավերում հրդեհի բռնկման պատճառ է դարձել վառելիքի փոխանցումը։ Այս մասին հայտնել է գործակալության զրուցակիցը։
Անձնակազմը կազմված է Հնդկաստանի ու Թուրքիայի քաղաքացիներից։
Նրա խոսքով` Տանզնիայի դրոշով երկու տանկերներում էլ հեղուկ գազ է եղել։
Տվյալ պահին փրկարարական գործողությանը տարբեր դասի յոթ նավ է մասնակցում։