Տաղանդավոր ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը 30 տարեկան է

Sputnik

Անգլիական «Արսենալի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ 30 տարեկան։

Լոնդոնի «Արսենալն» արդեն շնորհավորել է նրան։

Մխիթարյանը ծնվել է 1989թ–ի հունվարի 21–ին Երևանում։ 1990թ–ին ընտանիքը տեղափոխվել է Ֆրանսիա։ Ավելի ուշ Հենրիխը վերադարձել է Երևան  և սկսել է լրջորեն զբաղվել ֆուտբոլով։ Նա Հայաստանի և Ուկրաինայի բազմակի չեմպիոն է։ Ութ անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։

Վերջերս ֆուտբոլիստը ոտնաթաթը վնասել էր Անգլիայի պրեմիեր լիգայի գավաթի քառորդ եզրափակիչ խաղում։ Սակայն նա արդեն անցել է լիարժեք մարզումներին և մտադիր է շուտով վերադառնալ խաղադաշտ։

1 / 14
Полузащитник "Арсенала" Генрих Мхитарян празднует с товарищами по команде победу над "Миланом" на стадионе "Сан-Сиро" (8 марта 2018). Милан
Arsenal's midfielder Henrikh Mkhitaryan of Armenia (R) celebrates with teammates at the end of the UEFA Europa League round 16 first-leg football match AC Milan Vs Arsenal at the 'San Siro Stadium' in Milan on March 8, 2018. Arsenal won 0-2. (Photo by MARCO BERTORELLO / AFP)
2 / 14
Հենրիխ Մխիթարյանը և Յուրա Մովսիսյանը ՈՒԵՖԱ–ի Ազգերի լիգայի Հայաստան–Մակեդոնիա հանդիպման ժամանակ։ (2018թ. հոկտեմբերի 16)
3 / 14
Հենրիխ Մխիթարյանը և «Վորսկլայի» ուկրաինացի կիսապաշտպան Վյաչեսլավ Շարպարը Եվրոպայի լիգայի Ե խմբի հանդիպման ժամանակ։
4 / 14
ՈՒԵՖԱ–ի Ազգերի լիգայի խաղ Հայաստանի և Մակեդոնիայի հավաքականների միջև։
5 / 14
Генрих Мхитарян среди "Миланцев" во время 16-го тура второго матча Лиги Европы между "Арсеналом" и "Миланом" на стадионе "Эмирейтс" (15 марта 2018). Лондон Arsenal's Armenian midfielder Henrikh Mkhitaryan (2R) goes down by AC Milan's Italian midfielder Riccardo Montolivo (R) during the UEFA Europa League round of 16 second-leg football match between Arsenal and AC Milan at the Emirates Stadium in London on March 15, 2018. (Photo by Ben STANSALL / AFP)
6 / 14
ՈՒԵՖԱ–ի Ազգերի լիգայի խաղ, Հայաստանի և Ջիբրալթարի հավաքականների հանդիպում։
7 / 14
Հենրիխ Մխիթարյանը և Պոլ Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդ»–«Արսենալ» ֆուտբոլային հանդիպման ժամանակ։ Օլդ Թրաֆորդ մարզադաշտ։
8 / 14
Հենրիխ Մխիթարյանը և Ռիկարդո Ռոդրիգեսը «Արսենալ»–«Միլան» հանդիպման ժամանակ։
9 / 14
Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»–«Միլան» հանդիպման ժամանակ։
10 / 14
Հայաստան–Լիտվա ընկերական հանդիպում, 27.03.2018
11 / 14
Հենրիխ Մխիթարյանը և Անտոնիո Վալենսիան «Մանչեսթեր Յունայթեդ»–«Արսենալ» ֆուտբոլայի հանդիպման ժամանակ Օլդ Թրաֆորդ մարզադաշտում։
12 / 14
ՈՒԵՖԱ–ի ազգերի լիգայի ֆուտբոլային խաղ Հայաստանի և Մակեդոնիայի հավաքականների միջև։
13 / 14
Հենրիխ Մխիթարյանը տոնում է «Չելսիի» դարպասները խփած գնդակը «Չելսի»–«Արսենալ» հանդիպման ժամանակ։
14 / 14
Հայաստանի և Ջիբրալթարի հավաքականների հանդիպումը։