«Աշխարհի ոչ մի երկրում նման բան չեմ տեսել». ռուս լրագրողին հիացրել է Հայաստանը

Լրագրողին ապշեցրել են Հայաստանի բնակիչները, նա Մկրտության գիշերն անցկացրել է հին եկեղեցիներից մեկում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Մարդու իրավունքների հարցերի խորհրդի անդամ և լրագրող Եկատերինա Վինոկուրովան այցելել է Հայաստան և ապշել։ Այս մասին գրում է Online812 պարբերականը։

«Երևանն ու նրա բնակիչները գերել են ինձ». Ելենա Լետուչայան հիացած է Հայաստանով

Կինը նշել է, որ Հայաստանը «կովկասյան ճիշտ հպարտության» երկիր է։

«Ճիշտ հպարտությունը մյուսներին նկատողություն անելը չէ։ Դա քեզանից սկսելն է։ Նույնիսկ ինքնաթիռի վայրէջքի ժամանակ տարեցներին, ընտանիքներին թողնում են առաջ անցնել, իսկ հետո սկսվում է անհավանական քաղաքավարությունը։ Անհավանական կրթվածությունը, այդպես ուղղակի չի լինում։ Ես իսկապես աշխարհի ոչ մի երկրում չեմ տեսել կենցաղային մշակույթի նման բարձր մակարդակ», – նշել է Վինոկուրովան։

Նրա խոսքով` Հայաստանը` որպես քրիստոնեական երկիր, իրեն ավելի հոգեհարազատ է, քան Ռուսաստանի որոշ շրջանները։

Մկրտության գիշերը լրագրողն անցկացրել է հին եկեղեցիներից մեկում։