Ի՞նչն է հիմնովին փոխել երգչուհու կյանքը. Քրիստինե Պեպելյանն անկեղծացել է

Քրիստինե Պեպելյանի առաջնեկն արդեն 40 օրական է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Հայտնի էստրադային երգչուհի Քրիստինե Պեպելյանը Instagram-ի իր էջում նորածին զավակի լուսանկարն է հրապարակել։

«Ընդամենը 40 օր է, որ կաս իմ կյանքում, բայց ինձ փոխել ես հիմնովին...»,–գրել է երգչուհին։

Դատելով լուսանկարից` երեխայի 40 օրականը լրանալու կապակցությամբ Տեր Շահե Հայրապետյանին հրավիրել են` օրհնելու։

«Սովորեցրել ես ավելի շատ սիրել, ավելի շնորհակալ ապրել, ավելի գնահատել ու ներել.....միշտ ներել!!!

Սովորեցրել ես ուրախանալ ակնթարթով, երջանկություն գտնել ամեն վայրկյանի մեջ։ Քեզ գրկում եմ ու համոզվում` ոչ թե ես եմ քեզ կյանք տվել, այլ դու կյանք ես տվել ինձ»,–իր ուրախությունն է բաժանորդների հետ կիսել Քրիստինե Պեպելյանը:

Երգչուհու բաժանորդները բազմաթիվ մեկնաբանություններ են թողել` շնորհավորելով նրան մայր դառնալու կապակցությամբ։ Նշենք, որ Քրիստինե Պեպլյանը որդի է լույս աշխարհ բերել, ում կոչել են Արեգ։