Ալավերդյան. «2007թ.-ից ի վեր փախստականների համար ՀՀ բյուջեում գումար չի նախատեսվել»
© Sputnik
Հայաստանում այսօր ապրում է Բաքվից Հայաստան փախած մեր հայրենակիցների երրորդ սերունդը։ Իրենց անլուծելի խնդիրներին զուգահեռ, Ադրբեջանից Հայաստան եկած փախստականներն այս տարիների ընթացքում կորցրել են իրենց կարգավիճակից բխող իրավունքը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը։
«2007թ.–ից ի վեր ՀՀ–ը բյուջեում որևէ տողով որևէ գումար, որը պետք է հատկացվեր փախստականների բնակարանային հարցը լուծելու համար, չի նախատեսվել»,– ասաց Ալավերդյանը։
1980-90-ական թվականներին, պաշտոնական տվյալներով, Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվել 361 000 հայազգի փախստական։