Ավազակային հարձակում Երևանում. թալանել են վարկային ընկերության գրասենյակը

Կոմիտասի պողոտայում գործող վարկային կազմակերպության գրասենյակից գումար են հափշտակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Երևանում թալանել են Varks.am կազմակերպության գրասենյակը։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը` նշելով, որ այսօր՝ հունվարի 21-ին, ժամը 09։00-ի սահմանում անձը ներս է մտել Կոմիտաս 12 հասցեում գործող գրասենյակ և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար։

Ոստիկանները բռնել են «ՍԱՍ» սուպերմարկետում ավազակային հարձակման մեջ կասկածվող երիտասարդին

Հանցագործը եղել է գլխարկով և երեսը բժշկական դիմակով փակած։

Դեպքի վայրում աշխատում են ոստիկաններն ու քննիչները։

Կայքի տեղեկություններով՝ հանցագործը հափշտակել է 1 մլն դրամ։

Կողոպուտը տեսաձայնագրվել է, և Արաբկիրի ոստիկաններն արդեն մոտավոր ունեն կասկածյալի տվյալները։