Գյումրիում 10 տարեկան աղջկա են վրաերթի ենթարկել

Վարորդն ինքնակամ ներկայացել է ոստիկանության բաժին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Երեկ` հունվարի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ժամը 16:10-ի սահմաններում, Գյումրու բնակիչ, 30-ամյա Խաչատուր Մադոյանն իր վարած «Opel Vectra» մակնիշի 35 QQ 150 համարանիշի ավտոմեքենայով՝ Գյումրի քաղաքի Սախարովի անվան հրապարակի և Տ. Ճարտարապետի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել Գյումրու բնակիչ, 10-ամյա Վարդուշ Ղ.-ին:

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, վարորդը չի փախել, նա իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել է հիվանդանոց, այնուհետև ինքնակամ ներկայացել ոստիկանության Մուշի բաժին:

Փաստի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում: