Միացյալ Թագավորությունը վավերացրել է Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը

Այս տեղեկությունը Թվիթերի իր էջում գրել է ՀՀ-ում ՄԹ դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը  վավերացվեց արդեն Միացյալ Թագավորության կողմից։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ-ում ՄԹ դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը փաստաթուղթը ստորագրվել է հունվարի 18-ին։

«Ուրախությամբ հայտարարում եմ, որ Միացյալ Թագավորությունը վավերացրել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»,-գրել է դեսպանը Թվիթեր սոցիալական ցանցի իր միկրոբլոգում:

Հիշեցնենք` ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում 2017թ. նոյեմբերի 24-ին: Այն վավերացրել է 10 պետություն՝ Հայաստան, Բուլղարիա, Դանիա, Էստոնիա, ՄԹ, Լիտվա, Լատվիա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Լեհաստան: