Ողբերգական դեպք Արմավիրի բանտում. դատապարտյալի դիակը հայտնաբերել են բանտախցում

Քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են սպանության համար դատապարտված 37-ամյա դատապարտյալի դին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Երեկ՝ հունվարի 20-ին, ժամը 18։15-ի սահմանում «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ, 37-ամյա Սահակ Սահակյանին մահացած են հայտնաբերել թիվ 79 խցում։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Ավազակային հարձակում Երևանում. թալանել են վարկային ընկերության գրասենյակը

Ըստ նախնական տեղեկությունների՝ Սահակյանը նշված խցի երկհարկանի մահճակալից ընկել է ինքնազգացողության վատացման պատճառով։ Նա ընկել է փայտյա պահարանի վրա, որից հետո էլ՝ հատակին, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Փաստի առնչությամբ Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Կայքի տեղեկություններով՝ Ս. Սահակյանը դատապարտված է եղել ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդվածներով, որոնցից մեկը վերաբերում է սպանությանը։