Վառարանին միացված գազի բալոնների պայթյունից բնակիչ է տուժել

Շտապօգնության աշխատակիցները տուժածին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Այսօր՝ հունվարի 21-ին, ժամը 15:45-ին  «911» ծառայությունը տեղեկություն է ստացել, որ Արագածոտնի մարզի Կայք գյուղի տներից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն:

Հրդեհ Կերչի նեղուցում. նավաստիներ են զոհվել

Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Տեղում մասնագետները պարզել են, որ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի նկուղային հարկում գտնվող գազի ինքնաշեն վառարանին միացված 60 և 80 կգ-անոց գազի բալոններից տեղի է ունեցել արտահոսք և պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման:

Պայթյունի հետևանքով վնասվել են տան պատուհանները և նկուղային հարկի դուռը: Տան բնակիչը՝ Զ. Հ.-ն (ծնված 1958 թ.), ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ: Շտապօգնության աշխատակիցները տուժածին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն:

Փրկարարները նկուղից դուրս են բերել գազի բալոնները և կատարել հովացման աշխատանքներ: