«Հայաստանը եղել և մնում է հուսալի գործընկեր». Բելառուսի նախագահ

Բելառուսում ՀՀ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Ալեքսանդր Լուկաշենկոյին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Այսօր՝ հունվարի 21-ին, Բելառուսի նախագահի նստավայրում՝ Անկախության պալատում, Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանն իր հավատարմագրերն է հանձնել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։

Տիգրան Սարգսյանն ասել է, թե երբ են քննարկելու գազի տրանզիտի գնագոյացումը

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից:

Հանձնման արարողությանը հաջորդած խոսքում Բելառուսի նախագահը համառոտ ներկայացրել է երկրի ներքին և արտաքին քաղաքականության հիմնահարցերն ու հետագա զարգացման ուղղությունները։

Այնուհետև, Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ Հայաստանը եղել և մնում է հուսալի գործընկեր, այդ թվում՝ ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում, որպես հիմնական դաշինքների։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ աշխատելու նպատակադրվածությանը և ցանկացած նախագծերում մասնակցելու պատրաստակամությանը, այդ թվում՝ ՀՀ տարածքում, որոնք կհետաքրքրեն հայ գործընկերներին։