Երևանում ինքնասպանության փորձ է կանխվել

Նախնական տվյալներով` ինքնասպանության փորձի պատճառը սոցիալական և առողջական խնդիրներն են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Երևանում կանխել են միջին տարիքի տղամարդու ինքնասպանության փորձը։

Լոռիում 57–ամյա տղամարդուն կախված են գտել ծառից. նա նաև նամակ է թողել

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, այսօր՝ հունվարի 20-ին, կեսօրին երևանյան բուհերից մեկի ռեկտորը անցնելիս է եղել Կիևյան կամրջի վրայով, երբ մարդիկ մոտեցել են կամրջի վրա ծառայություն կատարող ոստիկանության ծառայողներին և հայտնել, որ մի քաղաքացի անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ինքնասպան լինել:

Ոստիկանության ծառայողներն ու ռեկտորը կարողացել են համոզել, որպեսզի քաղաքացին, որը մոտ 45-50 տարեկան տղամարդ է, չդիմի ծայրահեղ այդ քայլին։ Ապա`ռեկտորն ու ոստիկանները կարողացել են նրան կամրջի վտանգավոր եզրագծից անցկացնել անվտանգ վայր, ով էլ տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պատճառը եղել է սոցիալական և առողջական խնդիրները: