Հայ հեռացատկորդը առաջին տեղն է գրավել Ղազախստանի միջազգային մրցաշարում

Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Աղասյանն առաջին տեղն է զբաղեցրել եռացատկի մրցումներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. Եռացատկորդ Լևոն Աղասյանն առաջին տեղն է գրավել թեթև ատլետիկայի 5-րդ միջազգային մրցաշարում։

Ռիո դե Ժանեյրոյի ամառային օլիմպիական խաղերի մասնակից Աղասյանը պարտության է մատնել թուրք և բելառուս մրցակիցներին․ երկրորդ տեղը զբաղեցրել է Օզուպեկա Կանան, երրորդ տեղը՝ Դմիրի Պլատնիցկոյը։

Մրցումներին մասնակցել են 300 մարզիկ Ուկրաինայից, Տաջիկստանից, Ղրղըզստանից, Ուզբեկստանից, Վրաստանից, Թուրքիայից, Հայաստանից, Բելառուսից և Ղազախստանից։ Ինչպես գրում է ԿազԻնֆորմը, «մարզիկների շարքում տիրել է մրցակցության ոգին, իսկ հանդիսատեսը ջերմորեն աջակցել է տրիբուններից»։