Դամասկոսում ահաբեկիչներն ավտոմեքենա են պայթեցրել

Դամասկոսի հարավային մասում հունվարի 20–ի առավոտյան պայթյուն է որոտացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Դամասկոսի ծայրամասում՝ հարավային օղակաձև ճանապարհին, պայթյուն է որոտացել: Այս մասին տեղեկացնում է SANA պետական տեղեկատվական գործակալությունը։

 Նախնական տվյալների համաձայն՝ տեղի է ունեցել ահաբեկչություն:

Քաղաքի հարավային մաս գնացող ճանապարհները փակ են։

AP–ի հաղորդմամբ` պայթյունը, որը որոտացել է աշխատանքային շաբաթվա 1–ին օրը` պիկ ժամի, նախապես պլանավորված է եղել։

Իր հերթին Sky News արաբական ծառայությունը տեղեկացնում է, որ պայթել է ավտոմեքենա, որը լցված է եղել պայթուցիկներով։

Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: