ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. Սիրիայի Աֆրին քաղաքում մեկ օրվա մեջ տեղի է ունեցել երկրորդ պայթյունը, ընդ որում` տեղի ԶԼՄ-ները պնդում են, որ դա եղել է պայթյունների շարք։
Al-Arabiya գործակալությունը հաղորդում է, որ գտնվել ավտոբուսում են եղել։ Մահացել է 4 մարդ և տուժել 11-ը։ Դեպքը տեղի է ունեցել նահանգապետի գրասենյակից ոչ հեռու։
Դեռ ոչ մի ահաբեկչական խումբ իր վրա պատասխանատվություն չի վերցրել պայթյունների համար։ Համացանցում հայտնվել է տեսանյութ դեպքի վայրից։
Առավոտյան հզոր պայթյուն է որոտացել Դամասկոսի մատույցներում։ Պատահարի մանրամասներ չեն ներկայացվում, սակայն, նախնական տվյալներով՝ սա ևս ահաբեկչական գործողություն է։