Մահացել է աշխարհի ամենածեր տղամարդը՝ քաղցրավենիքի և տաք աղբյուրների սիրահարը

Աշխարհի ամենածեր տղամարդը՝ ճապոնացի Մասաձո Նոնական, մահացել է 113 տարեկան հասակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. Ճապոնիայի բնակիչ Մասաձո Նոնական մահացել է կյանքի 114-րդ տարում Ճապոնիայի Հոկայդո հյուսիսային կղզում։ Այդ մասին հաղորդում են ճապոնական ԶԼՄ-ները։

Նոնական մինչև 2018թ.-ի հունվարի 29-ից եղել է մոլորակի ամենատարեց մարդը։

Նա ծնվել է անցած դարի սկզբին՝ ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ (1905թ․)։

Նոնական ունեցել է յոթ եղբայր և քույր, հինգ երեխա և բազմաթիվ թոռներ ու ծոռներ։

Տղամարդը մինչև կյանքի վերջը սիրել է քաղցրավենիք, հեռուստացույց դիտել, թերթ կարդալ և հանգստանալ Ճապոնիայի տաք աղբյուրներում։ Ի դեպ, կյանքի վերջին տարիները ճապոնացին թոռների հետ անցկացրել է Հոկայդոյի Մէական լեռան ստորոտի տաք աղբյուրներում։

Նոնակայի մահից հետո աշխարհի ամենածեր տղամարդու կարգավիճակը կստանա Գուստավ Գերնետը, որը ծնվել է 1905թ-ին հոկտեմբերի 15-ին։