Սխալներ և ձեռքբերումներ. ո՞րն է Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցության նոր ձևաչափը

Վերջին ամիսներին Երևանում և Մոսկվայում մի շարք փորձագետներ ու քաղաքական գործիչներ որոշակի զգուշավորությամբ են հետևել Հայաստանում ընթացող գործընթացներին՝ ժամանակ առ ժամանակ մտահոգություն հայտնելով Երևանի արտաքին քաղաքականության հնարավոր փոփոխության առիթով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik, Աշոտ Սաֆարյան․ Հայ-ռուսական հարաբերություններում սպասողական իրավիճակն արդեն ավարտվել է և սկսվել է ՀՀ նոր իշխանությունների հետ փոխգործակցություն կառուցելու գործընթացը: Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

Բացառիկ հարցազրույց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ

Վերջին ամիսներին Երևանում և Մոսկվայում մի շարք փորձագետներ և քաղաքական գործիչներ որոշակի զգուշավորությամբ են հետևել Հայաստանում ընթացող գործընթացներին՝ ժամանակ առ ժամանակ մտահոգություն հայտնելով Երևանի արտաքին քաղաքականության հնարավոր փոփոխության առիթով։ Իսկ Հայաստանի սահմանին ռուսական գազի գնի բարձրացումը շատերի կողմից մեկնաբանվել է որպես քաղաքական քայլ Մոսկվայի կողմից։ Ալեքսանդր Իսկանդարյանը չի կիսում նման խուճապային տրամադրությունները։

Բացի այդ Վլադիմիր Պուտինն արտասահմանյան գործընկերների շարքում առաջինն է շնորհավորել Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակվելու կապակցությամբ։ Քաղաքական դավադրության տեսությունների և դիվանագիտական սնահավատությունների սիրահարներների համար Պուտինի այդ ժեստը կարող է ցրել ցանկացած կասկած։

«Հայաստանի իշխանությունները և անձամբ Փաշինյանը բազիցս ասել են, որ արտաքին քաղաքական վեկտորը չի փոխվի։ Կարծում եմ, որ դրա համար կա քաղաքական կամք և ճիշտ ընկալում։ Բայց պետք հաշվի առնել, որ իշխանության միջանցքներում մարդիկ փոխվում են։ Նրանք ուրիշ բեքգրաունդով, ծագումով, կենսագրությամբ են», - ասում է Իսկանդարյանը։

Այդ առումով, երկկողմանի հարաբերություններում հնարավոր է տրամադրությունների որոշակի փոփոխություն։ Փորձագետի խոսքով՝ Հայաստանում իշխանության է եկել հետխորհրդային սերունդը։ Այս մարդիկ ապրել են այլ միջավայրում՝ ի տարբերություն նախորդների, որոնք առավելապես խորհրդային բեքգրաունդ են ունեցել։ Եվ հենց դրանով պայմանավորված՝ շատ բաների դասավորությունը երկրում այլ կերպ կլինի։

Հայաստանի համար ռուսական գազի գինը կպարզվի սեղմ ժամկետներում. քաղաքագետ

Սակայն իրավիճակը դրանից դրամատիկական փոփոխությունների չի ենթարկվի, թեև հարաբերությունների դինամիկան և ոճը այլ կլինեն։

«Ենթադրելով, որ նոր ոճը կարող է արտացոլվել տնտեսական որոշումների վրա, այնուամենայնիվ, չեմ կարծում, որ գազի գնի բարձրացումը պետք է դիտարկել այդ լույսի ներքո։ Մոսկվայի էներգետիկ քաղաքականությունն ուղղված չէ Հայաստանի դեմ։ Գազի սակագինն ընդհանուր որոշում է, և այն պետք է դիտարկել ավելի լայն, գլոբալ համատեքստում», - կարծում է մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի միջև եղել է փոխգորխակցության որոշակի ձևաչափ, ձևավորված ավանդույթ, եղել են մշակված մեխանիզմներ և այլն։ Բայց հիմա Հայաստանում իշխանության է եկել բոլորովին նոր մարդ։ Եվ պետք է մշակել աշխատանքի և հարաբերությունների նոր ձևաչափ։

«Եթե դիտարկենք հանդիպումների հաճախականությունը, ապա կտեսնենք, որ այդ ձևաչափի ակտիվ մշակումն արդեն ընթանում է։ Կողմերը հիմա ստեղծում են ինչ-որ ռելսեր, որոնցով առաջ են շարժվելու։ Այդ գործընթացը, իհարկե, ժամանակ է պահանջում», - ասաց Իսկանդարյանը։

Քաղաքագետն այստեղ առանցքային է համարում այդ ձևաչափը ստեղծելու ցանկությունը և մտադրությունը։ Ժամանակը ցույց կտա, թե ինչպես կստացվի։ Անշուշտ, եղել են սխալներ, բայց եղել են նաև ձեռքբերումներ։