Լարսում կուտակումներ են, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ

Լարսի ռուսական կողմում կա կուտակված 259 բեռնատար, 167 մարդատար ավտոմեքենա և 2 ավտոբուս:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մնացածի համար՝ դժվարանցանելի:

Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի. եղանակի տեսություն

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված  259 բեռնատար, 167 մարդատար ավտոմեքենա և 2 ավտոբուս: