ՌԱԴԻՈ

Թորոսյան. «Գրիպի հարցում իրավիճակի կայունություն է դիտվում, հատկապես` երեխաների շրջանում»

Սուր շնչառական վարակների տարածվածության մասին Sputnik Արմենիայի եթերում խոսում է ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը։
Sputnik
Թորոսյան. «Գրիպի հարցում իրավիճակի կայունություն է դիտվում, հատկապես` երեխաների շրջանում»

Նա տեղեկացնում է, որ Առողջապահության  նախարարության աշխատակիցները եղել են տարբեր հիվանդանոցներում։ «Իրավիճակի կայունություն է դիտվում, մասնավորապես` երեխաների շրջանում։

Լաբորատոր հետազոտությունները շարունակվում եմ և կշարունակվեն։ Այսօր հանրապետությունում շրջանառվում է և՛ H1N1, և՛ H3N2 տեսակի գրիպները։ «H3N2–ը վերջին ժամանակներում ավելի է շատացել»,–ասում է Թորոսյանը։

Մասնագետը հիշեցնում է, որ գրիպի ժամանակ մարդն ունենում է բարձր ջերմություն, քթից հոսք չի լինում, գլխացավեր են լինում։ Իսկ հազալ–փռշտալը գրիպ չէ, դա կարող է հարբուխ լինել կամ մրսածություն։