ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովն ավարտել է ելույթները Ավստրալիայի բաց առաջնությունում և ոգեշնչող գրառում թողել Instagram սոցիալական ցանցում։
Երրորդ շրջանում Խաչանովը երեք սեթերում զիջել է իսպանացի Ռոբերտո Բաուտիստե-Ագուտուին։ Խաղը շարունակվել է 2 ժամ 10 րոպե և ավարտվել 4։6, 5։7, 4։6 հաշվով՝ հօգուտ իսպանացու։ Ավելի վաղ Խաչանովը փայլուն հաղթանակ էր տարել ճապոնացի Յոսիհիտո Նիսիոկուի նկատմամբ։
Սակայն Խաչանովին չի ընկճել երրորդ շրջանում պարտությունը, նա լուսանկար է հրապարակել առաջնությունից և երախտիքի խոսքեր գրել
«Երբեմն դու հաղթում ես, իսկ երբեմն փորձ ես հավաքում։ Կշարունակեմ ջանասիրաբար աշխատել և պատրաստվել հաջորդ մրցաշարներին։ Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար։ Մինչև հաջորդ տարի, Մելբուրն», - գրել է մարզիկը։
Երկրպագուներն արձագանքել են գրառմանը և սփոփիչ մեկնաբանություններ թողել լուսանկարի տակ։ Շատերը ընդգծել են նրա խաղի գեղեցկությունը և մաղթել հաղթել հաջորդ մրցաշարում։
Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերին Խաչանովը հաղթող է դարձել «Տարվա թենիսիստ» անվանակարգում «Ռուսական գավաթ» 25-րդ ազգային մրցույթում։