Թբիլիսիում բռնության ենթարկված Մեծ հայրենականի վետերան Սերգո Միրզոյանի վիճակը վատ չէ

Անհայտ անձինք Վրաստանի մայրաքաղաքում ներխուժել էին Երկրորդ աշխարհամարտի վետերան Սերգեյ Միրզոյանի բնակարան, ծեծել նրան և թալանել տունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունվար — Sputnik. Թբիլիսիում բռնության ենթարկված Սերգո Միրզոյանի հետ ամեն ինչ կարգին է: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում Հայաստանի դեսպանության Facebook-ի էջից:

Mercedes-ի վրա հարձակվողներին Ոստիկանությունը գտել է. մանրամասներ

Վրաստանում ՀՀ դիվանագիտական առաքելության ներկայացուցիչներն այսօր այցելել են Սերգո Միրզոյանին, հետաքրքրվել նրա առողջությամբ և որոշակի ֆինանսական օգնություն ցուցաբերել։

Սերգո Միրզոյանը, տեղեկանալով, որ դեպքը մեծ արձագանք է ստացել Հայաստանում ու Վրաստանում, ու շատերն են անհանգստանում նրա որպիսությամբ, խնդրել է փոխանցել, որ իր հետ ամեն ինչ կարգին է և շնորհակալություն է հայտնել իր անձի հանդեպ ցուցաբերված հետաքրքրության համար։

Դիվանագետների հետ զրույցում Սերգո Միրզոյանը հիացմունքով էր հիշում նախորդ տարի՝ մայիսի 9-ին, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետների այցը և շնորհավորանքը։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 18-ին, վաղ առավոտյան անհայտ անձինք ներխուժել են Հայրենական մեծ  պատերազմի վետերան Սերգեյ Միրզոյանի բնակարան, ծեծել նրան և թալանել են բնակարանը, որը գտնվում է Գորգասալի փողոցում. չարագործները բնակարանից գողացել են մի քանի ամսվա թոշակը և ընտանեկան իրեր:

Ըստ վրացական լրատվամիջոցների՝ հարևանների տեղեկատվությամբ, հարձակվողները երկուսն են եղել, բնակարան մտնելու համար կոտրել են դուռը:

Հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի հատկանիշներով: