ՌԱԴԻՈ

Մարտիրոսյան. «Facebook–ը չի ուզում ԱՄՆ–ի հետ խնդիրներ ունենալ»

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչու է Facebook–ը ջնջել Sputnik–ի ու դրա բոլոր ադմինների ֆեյսբուքյան էջերը։
Sputnik
Մարտիրոսյան. «Facebook–ը չի ուզում ԱՄՆ–ի հետ խնդիրներ ունենալ»

Արևմուտքում ընթանում է ռուսաստանյան լրատվամիջոցների դեմ գործողություններ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով Facebook–ում ու Instagram–ում  Sputnik–ին պատկանող էջերը ջնջելու Facebook–ի ղեկավարության գործողությունները, ասել է տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նրա խոսքով, այս ակցիան` ռուսական լրատվամիջոցների դեմ նոր չէ, այլ արդեն 1-2 տարի է ինչ ընթանում է։

«Օրինակ Google-ը իր Googlenews-ում սկսեց նվազեցնել Sputnik-ի ու RT-ի ցուցադրումները։ Դա երևի արդեն 1-2 տարի է այդպես։ Մեկ տարուց ավելի է, ինչ Twitter-ը արգելել է Sputnik-ին ու RT-ին վճարովի գովազդ տեղադրել»,– ասաց Սամվել Մարտիրոսյանը։

Նրա խոսքով, ԱՄՆ–ը նույն կերպ է վարվում ոչ միայն ՌԴ–ի, այլև բոլոր այն երկրների հետ, որոնց հետ խնդիրներ ունի։ Facebook–ն էլ չի ուզում ինքը ԱՄՆ–ի հետ խնդիրներ ունենալ։