ՌԱԴԻՈ

Մարգարյան. «Դավոսյան պայմանավորվածությունների հետ կապված ներդրումներ դժվար է հիշել»

Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրել է շվեյցարական Դավոսում տեղի ունեցող ամենամյա Համաշխարհային տնտեսական համաժողովին ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության մասնակցությանն ու դրանից սպասելիքներին։
Sputnik
Մարգարյան. «Դավոսյան պայմանավորվածությունների հետ կապված ներդրումներ դժվար է հիշել»

Հունվարի 22-ին է շվեյցարական Դավոսում մեկնարկող ամենամյա համաշխարհային տնտեսական համաժողովի հիմնական օրակարգային հարցերը հայտնի են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադառնալով համաժողովին հայկական պատվիրակության մասնակցությանը, ասել է Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

«Ուշագրավ է, որ Փաշինյանի հոդվածը լույս է տեսել Դավոսի պաշտոնական էջում և վերնագրված է «Հայաստանում ժողովրդավարության ձևավորումը»։ Այդտեղ, պետք է ենթադրել, այն հիմնական ելույթի թեման է, որն ունենալու է Փաշինյանը, կամ այն այցեքարտն է, որ կապված է «թավշյա հեղափոխության» մոտիվների, շարժիչ ուժերի, ակնկալիքների, մասնավորապես` տնտեսական դաշտում արտաքին ներդրումներից ակնկալվող զարգացումների հետ»,– ասաց Մարգարյանը։

Միաժամանակ, տնտեսագետը դժվարացավ նշել կոնկրետ ներդրումային ծրագրեր, որոնք կապված են հենց դավոսյան պայմանավորվածությունների հետ։