ՊՆ-ն ու «Մայքրոսոֆթը» կհամագործակցե՞ն. հանդիպում ՀՀ պաշտպանական գերատեսչությունում

Հունվարի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Մայքրոսոֆթ» ներկայացուցիչների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. Հունվարի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Պետական հատվածի աշխատանքների ղեկավարների, ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրենի և այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։

Ինչպես հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են «Մայքրոսոֆթ» ընկերության կողմից ներկայացված «Կառավարության անվտանգության ծրագրի» շրջանակներում տարվող աշխատանքների շարունակականության, զինված ուժերում առաջիկա նախագծերին օժանդակող հարցեր։

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության ընդլայնման և զարգացման վերաբերյալ։