Կեսգիշերին հրավառություն իրականացրած քաղաքացուն ենթարկել են վարչական տույժի

Ոստիկանությունը ևս մեկ անգամ կոչ է անում քաղաքացիներին, նաև նրանց անվտանգությունից ելնելով, չխախտել օրենքը, հարգել միմյանց իրավունքներն ու պահպանել համակեցության կանոնները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. Հունվարի 19-ի կեսգիշերն անց ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները շրջայցի ժամանակ, Խորենացու փողոցի շենքներից մեկի բակում նկատել են հրավառություն:

Համաներվածը. ոստիկանները հայտնաբերեցին առևանգված Opel-ը և առևանգողին

Ի դեպ հրավառության տեսագրությունը հայտնվել էր համացանցում։

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, հրավառությունն իրականացնողի ինքնությունը։

Նա ներկայացրել է հրագործական միջոցը, ինչը փաթեթավորվել և կնքվել է։

Քաղաքացու նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

Եվս մեկ անգամ կոչ ենք անում մեր համաքաղաքացիներին՝ նաև ձեր իսկ անվտանգությունից ելնելով՝ մի խախտեք օրենքը, հարգեք միմյանց իրավունքներն ու պահպանեք համակեցության կանոնները։

Ոստիկանությունը հետևողական է լինելու օրինազանցությունների կանխման ու հայտնաբերման գործում։