Բենզինն աստիճանաբար մինչև 50 դրամով կէժանանա. «Ժողովուրդ»

Այժմ Հայաստանի բենզալցակայաններում ռե­գուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 400 դրամով, պրեմիում տեսակը՝ 420-ով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. Հայաստանում սկսել են նվազել բեն­զինի գները: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Հայաստանում բենզինն էժանանում է, թեև ՌԴ-ում այն թանկանում է. պատճառները կպարզի ՏՄՊՊՀ-ն

Այժմ Հայաստանի բենզալցակայաններում ռե­գուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 400 դրամով, պրեմիում տեսակը՝ 420-ով:

«Ժողովուրդ» օրա­թերթը բենզինի ներկրմամբ և վաճառ­քով զբաղվող տնտեսվարողներից տե­ղեկացել է, որ առաջիկայում այն աստի­ճանաբար մինչև 50 դրամով էլ կէժանա­նա:

«Սա հետևանք է միջազգային շու­կայում գնային տատանումների, բայց նկատենք՝ նախկինում նման դեպքե­րում ներքին շուկայի վրա ազդեցություն չէր լինում:

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ նախորդ տարվա դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, բենզինի և դիզելային վառելիքի գների մակարդակը նվազել է համապատաս­խանաբար 2.9 և 2.4 տոկոսով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: