Բաքվում, իրավապահների խիստ հսկողության տակ. ի՞նչ են ուզում ցուցարարները

Մարզադաշտում, որտեղ պետք է կայանար բողոքի ակցիան, սկզբում երգեր են հնչել։ Ակցիայի մասնակիցների հավաքված փոքր խումբը վանկարկել է «Ազատություն Մեհման Հուսեյնովին»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի  - Sputnik. Ադրբեջանի դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի հանրահավաքը Բաքվում այսօր անցկացվել  է ոստիկանության հսկողության տակ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ակտիվիստները բողոքում են, որ ինտերնետն անջատված է։

Անընդունելի է. ՌԴ ԱԳՆ–ն` հայկական արմատներով ռուսաստանցիների մուտքը Բաքու արգելելու մասին

Ավելի վաղ խորհրդում հայտնել էին ՌԻԱ Նովոստիին, որ շաբաթ օրը նախատեսում են հանրահավաք անցկացնել «Մյախսուլ» մարզադաշտում Բաքվի Յասմալի թաղամասում ժամը 15.00 - 17.00։ Բաքվի գործադիր իշխանության հետ համաձայնեցված հանրահավաքը կոչ է անում ազատել Մեհման Հուսեյնովին և այլ քաղբանտարկյալներին։

Մարզադաշտում, որտեղ պետք է կայանար, սկզբում երգեր են հնչել։ Ակցիայի մասնակիցների հավաքված փոքր խումբը վանկարկել է «Ազատություն Մեհման Հուսեյնովին»։ Ակցիային ժամանածները ոստիկանները հսկել են, որ նրանց մոտ ծակող-կտրող իրեր չլինեն։ Ակտիվիստները բողոքում էին, որ ինտերնետի բացակայությունից ու մեղադրում էին իշխանությանը «լայն հասարակությանը ճշմարտությունը հասցնելու» ճանապարհին խոչընդոտներ ստեղծելու մեջ։

Ավելի վաղ բլոգեր Հուսեյնովը պնդում էր, որ Բաքվում Նասիմինսկի թաղամասի    ոստիկանության վարչությունում նրան ճնշման են ենթարկել։ Ի պատասխան դրան վարչության պետ Մուսա Մուսաևը մեղադրել էր նրան զրպարտության մեջ։

Այդ հոդվածով Բաքվի Սուրախանի շրջանի դատարանը 2017 թվականի մարտի 3-ին դատապարտել էր Հուսեյնովին երկու տարի ազատազրկման։ 2018 թվականի դեկտեմբերի 26-ին Հուսեյնովին մեղադրել էին գաղութի աշխատակցին ծեծելու մեջ։ Ի պատասխան դրան բլոգերը հացադուլ էր հայտարարել։