Արցախյան առաջնագծում հակառակորդը 180 կրակոց է արձակել անցնող շաբաթվա ընթացքում

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. Հունվարի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 180 անգամ:

Ինչպես տեղեկացնում են Արցախի պաշտպանական գերատեսչությունից այդ ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: