Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա

Վարչապետի դավոսյան այցին կհետևի բեռլինյանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. Հունվարի 31–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնելու է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ 

Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտնել է Facebook-ի ուղիղ եթերի ժամանակ: Վարչապետի այցը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հրավերով է:

Հիշեցնենք, որ իկոլ Փաշինյանը հունվարի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա` Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: