Սալ, լավաշ և «ինֆրակարմիր» բորշչ. զինվորի սննդակարգն ավելի բազմազան կլինի. լուսանկարներ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը որոշել է նոր կերակուրներ ներառել` զինծառայողների ճաշացանկը փոխելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Այս տարի Հայաստանի ԶՈւ զինծառայողների սննդակարգը զգալիորեն կփոխվի։ ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության պարենային ծառայության սննդամթերքի պլանավորման և ապահովման բաժնի պետ, փոխգնդապետ Արա Մարգարյանն ուրբաթ հայտարարեց լրագրողներին, թե ինչպիսի նոր ճաշատեսակներ կտեսնեն զինվորներն իրենց սեղաններին 2019թ–ին։

Սալ, լավաշ և «ինֆրակարմիր» բորշչ. զինվորի սննդակարգն ավելի բազմազան կլինի. լուսանկարներ

«2019թ–ին սպասվում են լուրջ փոփոխություններ զինծառայողների սննդակարգում։ Ձմռանը բոլոր զինծառայողներին կտան մեղր, սալ, սխտոր (օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու համար)։ Մայիսից սննդակարգի մեջ կավելացնեն լավաշ», – ասաց Մարգարյանը։

Համեմատության համար նշենք, որ նախկինում սալ տվել են զինծառայողներին, որոնք ծառայել են լեռնային տեղանքում (ծովի մակարդակից 2000 մետրից բարձր)։

Սալ, լավաշ և «ինֆրակարմիր» բորշչ. զինվորի սննդակարգն ավելի բազմազան կլինի. լուսանկարներ

Նախատեսվում է նաև զինվորականների սննդակարգում ներառել պահածոյացված կարտոֆիլ. առաջնագծում զինվորների համար կարող են տապակել կամ խյուս պատրաստել։

Այս տարի (ամենայն հավանականությամբ, փետրվարից) զինծառայողներին առաջնագծում կսկսեն մատակարարել արագ պատրաստման չոր ապուրների յոթ տեսակներով։ Դրանցից վեցում ձավարեղեն կա։ Յոթերորդ տեսակը պատրաստի չոր բորշչն է (պատրաստված ինֆրակարմիր չորացման մեթոդով)։

«Բավական է ավելացնել ջուր, տաքացնել, և ապուրը պատրաստ է», – ասաց Մարգարյանը։

Սալ, լավաշ և «ինֆրակարմիր» բորշչ. զինվորի սննդակարգն ավելի բազմազան կլինի. լուսանկարներ

Ի դեպ, 7 թիվը պատահական չի ընտրված. սննդակարգը պետք է բազմազան լինի, և ամեն օր փոխվի։

Մարգարյանը նշեց, որ 2017թ–ին սննդակարգ են վերադարձրել մուրաբաները (ձմռանը), 2018թ–ին ավելացրել են սպաս (մարտական դիրքերում) և մածուն (մշտական տեղակայման վայրերում)։

Ավելի շատ փոփոխություններ կկատարվեն նաև զինծառայողների համազգեստների մասով։

Ինչպես հաղորդեց լրագրողներին Հայաստանի ԶՈւ թիկունքի կառավարման կենտրոնական նյութական բազայի պետ Վարդան Մարտիրոսյանը, նոր կոշիկների խմբաքանակը դեռ չի ստացվել, բայց համազգեստն արդեն փոխել են։

Սալ, լավաշ և «ինֆրակարմիր» բորշչ. զինվորի սննդակարգն ավելի բազմազան կլինի. լուսանկարներ

«Փոփոխությունները վերաբերում են միայն ներքնաշորերին, ինչպես նաև կտորին, որից կարում են ռազմական համազգեստ», – բացատրեց Մարտիրոսյանը։

Նա նշեց, որ ՊՆ–ն որոշել է հրաժարվել միանգամյա օգտագործման ներքնաշոր տրամադրելուց` անցում կատարելով ավելի որակյալ կտորի։ Զինվորներին ամեն տարի հատկացվում է 6 հատ (մեկ կիսավարտիք երկու ամսվա համար)։