Comedy Woman–ի և հայ արտիստի «լուսավոր ապագան». Նատալյա Անդրեևնան Երևա՞ն է ժամանել

Comedy Woman հեռուստանախագծի մասնակից և հեղինակ Նատալյա Եփրիկյանն ուրախացրել է երկրպագուներին` տեղադրելով լուսանկար, որում նա պատկերված է հայտնի հայ երգչի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Comedy Woman հեռուստանախագծի աստղ և գաղափարային ոգեշնչող Նատալյա Եփրիկյանն Instagram–ի իր էջում հայ երգիչ և հաղորդավար Արսեն Գրիգորյանի հետ համատեղ լուսանկար է հրապարակել։

Նատալյա Անդրեևնան (Comedy Woman-ում նրան այսպես են դիմում) լուսանկարին կից գրել է. «Պատահաբար լուսավոր ապագան տեսանք»։

Բաժանորդները մի քանի հազար լայքի են արժանացրել լուսանկարը և բազմաթիվ ժպիտներ թողել մեկնաբանություններում։ Ոմանք ենթադրել են, որ եթե Եփրիկյանը լուսանկարվել է հայ արտիստի հետ, ուրեմն նա Երևանում է։ Ի դեպ լուսանկարում Գրիգորյանն առանց գրիմի և Վերկա Սերդյուչկայի (Kamil Show) կերպարի է։

Kamil Show–ն հայտնի հայ հեռուստահաղորդավար և հումորիստ Արսեն Գրիգորյանի մշտական կերպարն է, որով նա հանդես է եկել «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի հայաստանյան նախընտրական փուլում։ Puerto Rico երգի տեսահոլովակը YouTube–ի պաշտոնական ալիքում դիտել են արդեն ավելի քան 0.5 մլն անգամ։

Նատալյա Եփրիկյանը հումորային ժանրում հանդես եկող դերասանուհի է և հեռուստապրոդյուսեր։ Ծնվել է վրացահայերի ընտանիքում։ Նախկինում Նատալյան ՈՒՀԱ–ի «Մեգապոլիս» թիմի առաջնորդներից էր։