Լատվիայի կառավարության ղեկավարը շնորհավորել է Փաշինյանին

Մարիս Կուչինսկիսը հույս է հայտնել, որ Լատվիայի և Հայաստանի հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Լատվիայի կառավարության ղեկավար Մարիս Կուչինսկիսը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին` ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ։

Չինաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

«Լատվիայի Հանրապետության կառավարության անունից հղում եմ ձեզ իմ ամենաջերմ շնորհավորանքները` ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Ուրախալի է տեսնել Լատվիայի և Հայաստանի միջև հաստատված համագործակցության զարգացումը»,– ՀՀ կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ ասված է շնորհավորական ուղերձում։

Լատվիայի կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ երկու երկրների հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել՝ ի շահ երկու ժողովուրդների բարօրության և բարգավաճման։