Սկանդալային նշանակում. Մնացականյանը պնդում է, որ Ադոնցը նշանակվի ԱԳ փոխնախարար. «Ժամանակ»

Թերթը հիշեցնում է, որ Ադոնցի անունը կապվում է մի շարք աղմկահարույց պատմությունների հետ, մասնավորապես՝ Ադոնցն իր պաշտոնն օգտագործում էր կոմերցիոն նպատակներով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. «Ժամանակ» թերթի տվյալներով` Ավետ Ադոնցը կնշանակվի ԱԳ փոխնախարարի պաշտոնում։

Ավետ Ադոնցը հետ է կանչվել Իսպանիայում ՀՀ դեսպանի պաշտոնից

«ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մտադիր է ԱԳ փոխնախարարի պաշտոնում նշանակել տալ Ավետ Ադոնցին, ով վերջերս է դիվանագիտական առաքելությունն ավարտել Իսպանիայում»,–գրում է թերթը և հիշեցնում, որ Ադոնցի անունը կապվում է մի շարք աղմկահարույց պատմությունների հետ, մասնավորապես՝ Ադոնցն իր պաշտոնն օգտագործում էր կոմերցիոն նպատակներով:

«Չնայած դրան՝ Մնացականյանը երկու ոտքը դրել է մի կոշիկի մեջ և պնդում է, որ ԱԳ փոխնախարար պետք է նշանակվի հենց Ադոնցը»,–գրում է թերթը:

Հիշեցնենք, որ Ավետ Ադոնցը 2007թ. ԱԺ պատգամավոր էր ընտրվել ԲՀԿ-ից և հետագայում դիվանագիտական կարիերան սկսեց ԲՀԿ քվոտայով: