Էջմիածնում տղամարդը կնոջը մեղադրել է դավաճանության մեջ և լավ ծեծել.մեղադրանք է առաջադրվել

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Արմավիրի մարզի 40-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել մեկ ուրիշին ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Երևանում ծեծել են բժշկական համալսարանի դասախոսին

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի հանգամանքները և շարժառիթը:

Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Էջմիածին քաղաքի 1978 թվականին ծնված բնակիչը կնոջը մեղադրել է դավաճանության  մեջ, վիճել նրա հետ և բռունցքներով ու ոտքերով հարվածելով՝ պատճառել մարմնական ծանր վնաս:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 40-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է և կիրառվել գրավ:

Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: