Ցուրտը շարունակում է իր «հաղթարշավը». եղանակի տեսություն

Երևան քաղաքում հունվարի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Հանրապետության տարածքում հունվարի 18-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն և մառախուղ։

Հունվարի 18-ի ցերեկը, 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Օդի ջերմաստիճանը հունվարի, 18-19-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում հունվարի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։