ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Այսօր ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, հատուկ նշանակության վարչության և ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները հերթական օպերացիան են իրականացրել Վանաձորում: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:
Ըստ լրատվամիջոցի դիմակավորված ոստիկանների թիրախում քրեական հեղինակություններն են եղել և նրանց իրականացրած գործողությունների արդյունքում քրեական անցյալով հարուստ 10-ից ավելի քաղաքացիներ են բերման ենթարկվել Վանաձոր քաղաքի ոստիկանության մի քանի բաժիններ:Ինֆորմացիա կա նաև, որ հայտնաբերվել է հրազեն: Ոստիկանական օպերացիան ղեկավարել են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Արտակ Կարապետյանը և ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը: Օպերացիան կրել է հատկանշական անուն՝ «Հին տոմարով ձեր Նոր տարին շնորհավոր»: