Երևանի 70–ամյա բնակչին մահացած են գտել իր բնակարանում

Բնակիչը երկար ժամանակ չի արձագանքել դռան թակոցներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Երևանի 70–ամյա բնակչին մահացած են գտել իր բնակարանում։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, հունվարի 16-ին, ժամը 23:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել Մ. Չ.-ի (ծնված 1949 թ.) դին: