Արդյո՞ք Թբիլիսիում հայկական թատրոնի նոր շենքը կկառուցվի. փակագծերը բացեց Բայանդուրյանը

Հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արեմեն Բայանդուրյանը խոսել է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի ճակատագրից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Տեղեկությունն այն մասին, որ Վրաստանում չի կառուցվի Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը,  իրականությանը չի համապատասխանում։ Հակառակը, շինարարական աշխատանքներն ընթանում են ըստ ծրագրածի, հիմքը արդեն լցվել է։

Նոր ժամանակների Հայոսն ու Քարթլո՞սը. փորձագետները դրական միտում են տեսնում

Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը։

Վերջերս սոցցանցերում արծարծվում է թատրոնի շինարարության հարցը։ Շատերը կարծում են, որ եթե արդեն քանդել ու ապամոնտաժել են, ամեն ինչ այդպես էլ մնալու է։ Հենց այդ լուրերն են հերքել Բայանդուրյանը։

«Հիմքը մի քանի օր առաջ են լցրել։ Աշխատանքը նորմալ տեմպերով ընթանում է։ 2020 թվականի դեկտեմբերին մենք նոր շենք կունենանք», – ասաց նա։

Բայանդուրյանն ասաց, որ  թատերախումբն աշխատում է Թբիլիսիի Ա. Ս. Գրիբոյեդովի անվան պետական ակադեմիական ռուսական դրամատիկական թատրոնի շենքում։

Նրանք  փոքր բեմի վրա են խաղում, նրանց նաև փորձերի համար սրահ են տրամադրել։ Բայանդուրյանը կրկին հիշեցրեց, որ հին շենքը քանդելու մասին որոշումը ճիշտ էր, հատկապես` հաշվի առնելով սեյսմակայունությունը։

Մոմավառություն՝ ի պահպանություն հայոց սրբավայրերի. Թբիլիսիի հայ համայնքը քայլերթ է արել

Մեծ  ճեղքերն ու թուլացած հիմքը վտանգավոր էին, մասնագետներն էլ չէին երաշխավորում, որ վերանորոգման պարագայում մի քանի տարուց շենքը նորից անպիտան չէր դառնա։

Արտաքնապես թատրոնը առանձնապես չի տարբերվելու հին շենքից, իսկ ներսում ամեն ինչ այլ է լինելու. ժամանակակից սարքավորումներ, օթյակներ, ամֆիթատրոն։

Հիշեցնենք` հայկական թատրոնի շինարարական աշխատանքների ֆինանսավորումն ամբողջովին իր վրա է վերցրել Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին։ Նա առաջին անգամ է օգնում Վրաստանի հայ համայնքին։ Նա նաև ներդրում է ունեցել Թբիլիսիի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու վերականգման հարցում։