ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Այսօր Արթիկի ծննդատանը լույս աշխարհ են եկել 2017 թվականի մայիսի 20-ին Թալիշում զոհված Կարեն Սարիբեկի Դանիելյանի երկվորյակ եղբայրները:
Այս մասին տեղեկանում ենք Արթիկի քաղաքի ծննդատան Facebook-ի էջից:
«Այսօր մեր օրը սկսվեց բարի լուրով: Մանկաբարձ-գինեկոլոգ Նաիրա Դարբինյանի թեթև ձեռքով լույս աշխարհ եկան երկու հրաշքներ, որոնք իրենց գալստյամբ փոխարինելու են եկել իրենց մեծ եղբորը՝ Կարեն Սարիբեկի Դանիելյանին, որը 2017 թվականի մայիսի 20-ին զոհվեց Թալիշում»,-նշված է գրառման մեջ:
Առաջինը լույս աշխարհ եկած տղային մոր ցանկությամբ անվանակոչել են Կարեն՝ ի պատիվ զոհված եղբոր: Մյուս տղային կոչել են Նարեկ: